ԵՄ-ն Ուկրաինայի համար անդամակցության հեռանկար է բացել: Այս հայտարարությամբ հանդես է եկել Լեհաստանի ԱԳ նախարար Ռոդիսլավ Սիկորսկին՝ բրյուսելյան «Եվրոօբսերվեր» էլեկտրոնային պորտալին տված հարցազրույցում:
«Մենք բացել ենք դռները և ուկրաինական ժողովրդին հույս ենք տվել, որ եթե Ուկրաինան բարեփոխումների ուղին բռնի, ապա հնարավորություն կստանա օգտվել եվրոպական ինտեգրման առավելություններից և պայմանագրի դրույթներից»,- նախարարի խոսքերն են մեջբերում ԶԼՄ-ները:
Նա ի նկատի է ունեցել ԵՄ-ի մասին պայմանագրի 49-րդ հոդվածը, որի համաձայն՝ եվրոպական ցանկացած պետություն, ժողովրդավարական որոշակի կանոններին հետևելով, կարող է ԵՄ անդամ դառնալ:









































