«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ակնարկել է, որ կցանկանար երկարաձգել 1.5 տարի անց լրացող ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը: Մասնագետը նշել է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ դեռևս չեն սկսվել:
«Ակումբում բոլորը գիտեն «Լիվերպու»-ի նկատմամբ իմ զգացումների մասին: Հուսով եմ, որ կարող ենք առաջընթաց գրանցել և ես կմնամ թիմում:
Սակայն եթե ղեկավարությունը ցանկանա փոխել ուղղությունը, կանեմ ամեն հնարավորը: Ապագայիս վերաբերյալ դեռ զրույց չեմ ունեցել: Գործընկերներիս հետ աշխատում ենք սովորական ռեժիմով: Ակումբը կասի, ցանկանու՞մ է արդյոք ինձ առաջիկայում ևս տեսնել մարզչի դերում: Իսկ ես միշտ ասել եմ, որ երջանիկ եմ այստեղ»,- ESPN-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:










































