Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Համավճար` հղիության պաթոլոգիաների բուժման համար

Առաջիկայում հղիության պաթոլոգիաների բուժումը կդառնա համավճարով` մի մասը կվճարի պետությունը, մյուս մասը` հիվանդը: Այս նորամուծությունը ծրագրում է Առողջապահության նախարարությունը: Մինչ այժմ` հղիության ընթացքում պաթոլոգիաների բուժումը կատարվել է պետպատվերի շրջանակներում:

«Ծննդօգնությունն ինքը ամբողջությամբ անվճար է լինելու: Մենք ընդամենը հղիության պաթոլոգիայի համար նախատեսում ենք որոշակի համավճարի գաղափար մտցնել թե Երևանում, թե մարզերում»,- «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` հավելելով, թե իրենք ուզում են այդպիսով վերահսկելի դարձնել, թե ինչ պաթոլոգիաներ են իրականում լինում: Ըստ նախարարի` համավճարը չի վերաբերի սոցանապահովներին ու անհապաղ բուժօգնության անհրաժեշտության դեպքերին: «Բայց էն մասսան, որը սրա տակ էսօր խախտումներ է անում, մենք դա կբերենք օրինական դաշտ»,- ասաց նախարարը:

Թե որքան կլինի հղիության պաթոլոգիայի դեպքում համավճարը, նախարարը չհստակեցրեց` ասելով, թե իրենք հարցը դեռ քննարկում են: Պաթոլոգիաների համավճարը տարեկան մի քանի միլիոն, խոշոր ծննդատների դեպքում մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար կբերի հիվանդանոցին: Հատկապես, որ հղիության ընթացքում հնարավոր է հղին մի քանի անգամ հիվանդանոցային բուժման կարիք ունենա:

Սակայն որոշ բժիշկներ մտավախություն ունեն, որ այդ նորամուծությունը կարող է վտանգել սոցիալապես անապահով, սակայն նման իրավական կարգավիճակ չունեցող հղիների և պտղի առողջությունը: Ըստ մեզ հետ զրուցած բժիշկների` առավել դժվար կացության մեջ կարող են հայտնվել մարզերում, որտեղ աղքատությունն անհամեմատ շատ է և պաթոլոգիկ հղիություն ունեցող հղիները կարող են ուղղակի հրաժարվել հիվանդանոցային բուժումից, ինչն էլ վտանգներ կստեղծի թե մոր, թե պտղի համար:

Ի դեպ, նախարար Դումանյանը անցյալ տարի որոշում կայացրեց ծննդօգնության ծառայությունը տեղայնացնելու մասին, ըստ որի մարզերի բնակիչները պետք է ծննդաբերեն իրենց մարզերում, ոչ թե գան Երևան: Մարզերի բնակիչների համար Երևանում երեխա ունենալը դարձավ վճարովի, բացառությամբ պաթոլոգիկ դեպքերի և այն դեպքի, երբ ծննդաբերության պրոցեսը սկսվել է Երևանում գտնվելու ժամանակ: Դերենիկ Դումանյանն ասում է, որ այդպիսով 25 տոկոսով ավելացել է մարզերում ծննդաբերությունների թիվը, ինչը, ըստ նրա, լավ ցուցանիշ է: «Մոտ 200 մլն գումար է մնացել մարզերում: Ես դրա համար շատ ուրախանում եմ»:

Մյուս կողմից, սակայն, ստացվում է, որ մարզերի ծննդկանների 75 տոկոսը շարունակել է Երևան գալ: «Դրանք այն հիվանդներն են, որոնց բուժումը ցուցված է եղել Երևանում»,- ասաց նախարարը: Ընդ որում` նախարարն ասում է, որ ոչ մի մարզի բնակիչ վճարովի ծննդօգնություն չի ստացել Երևանում: 75 տոկոս հղիության պաթոլոգիա՞ կա Հայաստանում` զարմացանք մենք: «Էդ 75 տոկոսը, որ ասում եք, ինքը ընդհանուր թվերի մեջ կարող է շատ փոքրիկ բան լինել: Մենք ասում ենք. Երևան եկող ծնունդների 25 տոկոսը չի եկել Երևան: Չափորոշիչների մեջ մենակ պաթոլոգիա չի: Նաև, եթե հղին եկել է Երևան բարեկամին տեսակցության և սկսվել է ծննդաբերական ակտը: Մինչև նա գնա հասնի Գորիս, պրոցես կլինի, նման դեպքերում ես թույլ եմ տվել, որ կարող է էստեղ ծննդաբերել: Հիմա ես չգիտեմ` ինքը մտածված է եկել էստեղ, թե ոչ»,- ասաց նախարարը` հավելելով. «Երբ որ մենք ծննդօգնության տեղայնացման հավաստագրերի վկայականը տալիս էինք, դա մայիս ամիսն էր: Ես այն ժամանակ ևս հայտարարեցի, որ այստեղ ես չեմ ակնկալում որևէ ֆինանսական միջոցներ հավաքել: Դրա միտումը չունենք մենք: Եվ դրա չափորոշիչները մենք այնքան հստակ էինք կազմել, որ միչև այսօր որևէ վճարովի ծնունդ Հայաստանում չի եղել»:

Մեր դիտարկմանը, թե մարզերի բնակիչները այլևայլ ճանապարհներ են գտնում, պաթոլոգիաներ են ձևակերպում Երևան գալու համար, քանի որ, մեզ հասած տեղեկություններով, մարզերում վստահություն չկա բժիշկների հանդեպ, նախարարը հակադարձեց. «Իսկ ինչի վստահություն չկա, դուք ինքներդ ասում եք, եզրակացնում եք ու անցնում եք առաջ: Ախր էդպես չի, տարբեր բաներ կարող է լինել: Ինչի մնացած բոլորը վստահում են, մի հոգի չի վստահում: Դա օրինաչափություն չի: Ես ուրախությամբ եմ ասում, որ այսօր մեզ մոտ շատ ուրախությամբ սկսել են ծննդաբերել մարզերում: Ընդամենը մի թիվ ասեմ` Էջմիածնի ծննդատանը նախորդ տարվա համեմատ 180 ծնունդ ավելի է եղել: Էրեբունի ծննդատանը նախորդ տարվա համեմատ 180 ծնունդ պակաս է եղել:180 ծննդկանի ֆինանսը բավականին գումար է: Էդ ծննդատունը կոմունալ ծախսերից զատ, աշխատավարձ կտա իր աշխատողներին: Որոշակի սարքավորումներ կգնի: Մենք պետք է էնտեղ պայմաններ ստեղծենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում