Երեկ տեղի է ունեցել «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ճաշկերույթը:
Բևեռլի Հիլզում իսկական աստղաբույլ էր հավաքվել: Ամերիկյան կինոակադեմիայի կազմակերպած ընդունելության մասնակցել է «Օսկարի» 203 հավակնորդ:
Մասնակիցները միասին լուսանկարվել են, ստացել վերնաշապիկներ՝ կինոակադեմիայի խորհրդանիշով:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին:
Լուսանկարները՝ Reuters գործակալության








































