Wednesday, 17 06 2026
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ

«Հայակի» անվանակարգերը մնացել են նույնը, փոխվել է ժյուրին (տեսանյութ)

Այս տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 1-ին, երրորդ անգամ: Արդեն հայտարարված է հայտերի ընդունման գործընթացը, որը սկսվել է փետրվարի 3-ից և կշարունակվի մինչև մարտի 10-ը: Մրցանկաբաշխությանը կարող են մասնակցել 2012-ի այն ֆիլմերը, որոնք նախորդ մրցանակաբաշխությանը չեն ներկայացվել, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը:

Հայաստանի ազգային կինոկենտոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով` մի քանի փոփոխություն է տեղի ունեցել, նախ ժամկետներն են փոփոխվել, փոխվել է նաև գլխավոր հովանավորը. եթե նախորդ տարիներին «Օրանժն» էր, այս տարի «Օրանժը» շարունակում է համագործակցել, սակայն գլխավոր հովանավորն է «Աֆինա Պալադա» ընկերությունը:

Գևորգ Գևորգյանը նաև նշեց, որ անվանակարգերը մնացել են նույնը, փոխվել է ժյուրիի կազմը:

Ավելացել են հատուկ մրցանակները:

Եվ քանի որ Փարաջանովի 90-ամյակն է, ընդգրկվել է նաև Փարաջանովի անվան հատուկ մրցանակ: Կլինի նաև Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ, Համո Բեկնազարյանի անվան մրցանակ կշնորհվի:

Ընդ որում` Մամուլյանի անվան մրցանակ կշնորհվի ընդհանրապես կինոյի ներդրման համար, որը կարող է լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի արվեստագետներից, իսկ Համո Բեկնազարյանի անվան մցրանակը կտրվի Հայաստանում հայկական կինոյում ունեցած ներդրման համար:

Մրցանակաբաշխությունը այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին:

Մրցութային հանձնաժողովն այս տարի գլխավորելու է ռեժիսոր էդգար Բաղդասարյանը: Ապրիլի 1-ին կհայտարարվեն մրցույթի արդյունքները:

«Հայակ» մրցանակաբաշխությունը այս տարի, ինչպես նախորդ տարի, կունենա 15 անվանակարգ, այդ թվում` «Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարի հեղինակ», «Լավագույն նկարիչ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն կոմպոզիտոր», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անմիացիոն ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն դեբյուտ», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի»:

Ազգային կինոկենտոնի տնօրենը նաև նշեց, որ մրցանակաբաշխությանը կարող է ներկայացվել ցանկացած ֆիլմ՝ բացի սերիալներից:

Արդյոք «Հայակի» շնորհիվ հայկական ֆիլմերը զարգացո՞ւմ են ապրել: Գևորգ Գևորգյանի խոսքով՝ մրցանակաբաշխությունը դարձավ տոն, թեև, ինչպես խոստովանեց, դրանից էական որակական փոփոխություն ֆիլմերում չի եղել: Առայժմ միայն Հայաստանից են հայտեր ներկայացվել, սակայն հետաքրքրվողներ կան Ռուսաստանից, ԱՄՆ-ից:

Մրցանակաբաշխության շրջանակում անվանի ռեժիսորներից ո՞վ կգա Հայաստան՝ Գևորգ Գևորգյանը անուններ չշտապեց ասել, միայն ասաց, որ ուզում են անվանի հյուրերի հրավիրել: Բանակցություններ են վարվում կինոյի ասպարեզի գործիչների հետ, որոշ ժամանակ անց կտեղեկացվի, թե ում են տալու Մամուլյանի և Փարջանովի մրցնակաները, ինչպես նաև հյուրերի անունները կհայտնեն: «Այսօր անուններ չեմ ուզում թվարկել, քանի որ դեռ հաստատ պայմանավորվածություններ չկան, դեռ բանակցությունների փուլում ենք»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում