Monday, 08 06 2026
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը

Պետդեպի զեկույցը երկրորդական է. Վահրամ Կաժոյան

ՀՀ թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադարձավ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետդեպի զեկույցին։

Հիշեցնենք, որ այս տարվա զեկույցը նախորդ 5-ից տարբերվում է նրանով, որ ավելի խիստ է և փաստում է թրաֆիքինգի բոլոր տեսակների իրականացումը Հայաստանում։ Բավականին վատ ցուցանիշներ ունենալու արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ երկրորդ խմբի երկրիների շարքում։

«Զեկույցն ընդունում ենք որպես տեղեկատվություն։ Մենք պետք է ի գիտություն ընդունենք այն, ինչ արդեն ունենք և դիտողությունների հիման վրա կազմակերպենք հետագա աշխատանքը»,-այսպես է գնահատում ԱՄՆ պետդեպի զեկույցը Վահրամ Կաժոյանը։

Հիշեցնելով 2002 թվականից ի վեր պետական միջոցների այն ցանկը և գերատեսչություների այն ծրագրերը, որ կառավարությունը տրամադրել է թրաֆիքինգի դեմ պայքարին՝ Վահրամ Կաժոյանը հուսադրում է և առաջարկում շատ չմտահոգվել ԱՄՆ զեկույցի արդյունքներից։

«Այն, որ ոստիկանությունը բացահայտում է նման դեպքերը, որ դատարանները թրաֆիքինգ իրականացնողների դեմ խիստ դատավճիռներ են կայացնում, վկայում է այն մասին, որ մեր կառավարությունը պատրաստակամ է այդ խնդրի դեմ պայքարել։ Իմ կարծիքով դա ավելի կարևոր է, քան պետդեպարտամենտի զեկույցը։ Թե ինչ կմտածեն ամերիկացիները, դա երկրորդական է»,- ասում է Վահրամ Կաժոյանը։

Կաժոյանն իր անհամաձայնությունն է հայտնում զեկույցի այն կետին, որտեղ նշվում է, թե հայերն աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում նաև Հայաստանում։ «Այո, աշխատանքի չարաշահման երևույթը կա, բայց դա չի կարելի նույնացնել թրաֆիքինգի հետ, քանի որ տեղի է ունենում առանց սահմանը հատելու»,- ասում է Կաժոյանը։

Իսկ այն հայտարարությունը, թե Հայաստանում կտրուկ նվազել է հետաքննությունների բացահայտման թիվը՝ ՀՀ թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավարը բացատրում է հարուցված դատական հայցերի զուտ թվի պակասով։

«Սա այն բացառիկ զեկույցն է, որ ԱՄՆ-ն իրականացնում է նաև հենց իր շահերից դրդված։ Մեր սպասելիքներն արդարացան, և Հայաստանը մնաց երկրորդ խմբում»,-ասում է ազգային խորհդրին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը՝ համոզմունք հայտնելով, որ նույն կերպ աշխատանանք տանելով թրաֆիքինգի դեմ պայքարում՝ հաջորդ զեկույցում մենք կհայտնվենք առաջին խմբում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում