Tuesday, 30 04 2024
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել

Ջերմուկում վճռական են. ավագանին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը

Ջերմուկի ավագանու վեց անդամ այսօր դեմ է քվեարկել «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին:

Նման առաջարկություն Ջերմուկի ավագանուն ուղարկվել էր տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից և Վայոց ձորի մարզպետարանից։ Երկու գերատեսչություններից էլ ավագանուն առաջարկվել է վերացնել կամ փոփոխել ավելի վաղ ընդունված որոշումը։

Հիշեցնենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում էր ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացված կոլեկտիվ հանրագրում նշված՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» առաջարկությանը: Ավագանին այս որոշումն ընդունել էր 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավելի քան 3000 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով։

Հանրագրում Ջերմուկի բնակիչները նշել էին. «Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ՝ մինչև 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը, չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: «Լիդիան» ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:

Կառավարությունը պաշտոնապես այդպես էլ մինչ օրս չի արձագանքել Ջերմուկի ավագանու այս որոշմանը։ Միայն այդ որոշումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանը գրառում էր կատարել, որը, սակայն, ավելի ուշ հեռացրել էր։ Իսկ փոխվարչապետի օգնականը գրել էր, որ անկախ նրանից, թե հետապնդվող նպատակը որքանով է բարի, զուտ իրավական իմաստով այդ որոշումը հակաօրինական, հակասահմանադրական է, քանզի համայնքի ավագանին նման որոշում կայացնելու իրավասություն չունի։ Հետևաբար այս որոշումը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք։

Հիմա, սակայն, պարզվում է, որ կառավարությունը շահագրգռված է և հանձնարարել է ավագանուն վերացնել կամ փոփոխել այս որոշումը։ Այսօրվա ավագանու արտահերթ նիստում, սակայն, Ջերմուկի ավագանին մերժել է ընդունել նախարարության առաջարկությունն ու չեղարկել իր իսկ ընդունած որոշումը։

Ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամները նույնիսկ կարծիք են հայտնել, որ ավագանուն վերևից ճնշում են։ Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը, սակայն, բացառեց, որ ավագանու վրա որևէ ճնշում կա։ «Մեր ավագանու անդամներն ազատ են, ազատ են որոշումներ կայացնելու մեջ, նախկինում էլ են ազատ եղել այդ որոշումը կայացնելիս և հիմա էլ են ազատ»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքապետը նիստի ժամանակ նշել է, որ ավագանու այդ որոշումը դառնալու է դատական հայցի հիմք։ «Լիդիան» ընկերությունը հայց է ներկայացնելու դատարան՝ առ ոչինչ ճանաչելու համար ավագանու Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ որոշումը։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանը որևէ ճնշում այդպիսով չի կիրառում ավագանու վրա: «Մարզպետարանը այդ որոշմանը դեմ կամ կողմ լինելու որևէ շահագրգռվածություն չունի։ Մարզպետարանի շահագրգռվածությունն այն է, որ ավագանու բոլոր որոշումները բխեն մեր օրենքներից»,- ասաց Սարգսյանը։

Մեր դիտարկմանը՝ ուզում է ասել, որ Ջերմուկի ավագանու կողմից համայնքի բնակիչների ներկայացրած հանրագրին կողմ լինելն ապօրինի գործողությո՞ւն է, մարզպետն արձագանքեց. «Ես նման գնահատական չեմ կարող տալ։ Գրությունը մենք ստացել ենք նախարարությունից՝ հանդես գալու առաջարկով, որ ավագանին վերանայի որոշումը։ Մենք պարզապես գրությունը վերահասցեագրել ենք Ջերմուկի ավագանուն»։

Մարզպետից հետաքրքրվեցինք՝ կառավարությունը վերանայե՞լ է իր մոտեցումը Ջերմուկում հանքավայրի շահագործման հետ կապված, Տրդատ Սարգսյանը պատասխանեց. «Ես նման տպավորություն չունեմ։ Ոնց եղել է նախկինում՝ վարչապետի կողմից, այդպես էլ այդ մոտեցումը պահպանվում է։ Քանի դեռ եզրակացության արդյունքները չկան, որևէ հետևություն չի կարելի անել»: Մարզպետը հավելեց, որ ավագանու որոշման արձանագրությունը ստանալուց հետո այն կուղարկեն տարածքային կառավարման նախարարություն։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ջերմուկի ավագանու այդ որոշումը ոչ մի հանքավայրի հետ կապված չէ, այն կապված է հանքարդյունաբերության հետ ընդհանրապես: «Եվ մի մոռացեք, որ որոշողը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը 3000 ստորագրությունով հանրագիր է ներկայացրել, որ դեմ է իր համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործմանը։ Այստեղ կա ժողովրդի կարծիք, ՏԻՄ մարմին, որը որ իրավունք ունի իր ժողովրդի ներկայացրած հանրագրին հավանություն տալու կամ չտալու։ Այս դեպքում Ջերմուկի ավագանին հավանություն է տվել, որը իր իրավունքն է։ Ավագանին որոշում չի կայացրել, որ ինքն արգելում է որևէ բան։ Ավագանին հավանություն է տվել իր համայնքի մեծամասնության կողմից ներկայացված հանրագրին»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ մնացածն արդեն հետաքրքիր չէ, թե ինչու է նախարարությունը կամ մարզպետարանը ավագանուն նման առաջարկություն ներկայացրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում