Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին Սիրիայի հարցով փետրվարի 14-ին կանցկացնի եռակողմ խորհրդակցություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Դա հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Հանդիպումը տեղի կունենա Ժնևում: Դրան կմասնակցեն ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը»,- ասել է նա:








































