Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Շահերի բախում. ՊԵԿ նախագահին պատկանող ընկերության տնօրենն ու բաժնետերը նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի խորհրդի նախագահն է

ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես։

Մասնավորապես «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ տարիներ առաջ մարդկանց պարտադրված պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը՝ Հովհաննես Պետրոսյանը, միաժամանակ հանդիսանում է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պատկանող «Փի-էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողը, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերության տնօրենը։ Մինչ այդ Հովհաննես Պետրոսյանը հանդիսացել է «Քեյ-Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի ավագ մենեջեր և ղեկավարել է հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների բաժինը։ Իսկ մինչ այդ էլ Պետրոսյանը ղեկավարել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունը։

Հայտնի է, որ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն պատկանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Պետական պաշտոնի անցնելուց հետո էլ նրա կինն ու աղջիկն են զբաղվում այդ գործով։ Անանյանի կենսագրությանը ծանոթանալիս էլ պարզ է դառնում, որ նա

2000-2006 թվականներին աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում որպես հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար։ Իսկ 2006-2016 թվականներին եղել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկե­րու­թյան կողմից մատուցվող հաշվապահական և հարկային ծա­ռա­յու­թյուն­ների մա­տուց­ման աշխատանքների ղեկավար և/կամ անմիջական մաս­նակից։

Այսինքն՝ Դավիթ Անանյանին պատկանող ընկերության տնօրենը, որը նաև բաժնետեր է այդ ընկերությանը, հանդիսանում է նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի խորհրդի նախագահը։
Նշենք, որ համակարգի ներդրումից հետո շահառուները աղմուկ բարձրացրեցին, թե ՊԵԿ-ն ինքն է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրում։ Ինչն ակնհայտորեն գալիս է հիմնավորելու այստեղ առկա շահերի բախումը։ Սակայն ՊԵԿ-ին ուղղված բազմաթիվ քաղաքացիների դիմումներից հետո` ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց, ՊԵԿ-ը պարզաբանում տարածեց, թե ինքը կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու իրավասություն չունի: «Համաձայն կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` նման իրավասությունով օժտված է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողը` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան:

Նշենք, որ մեր երկրում գոյություն ունի 3 կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ․

1.«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ – առաջարկում է 3 տեսակի պարտադիր կենսաթոշակային ֆոնդ

2.«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ – առաջարկում է 3 տեսակի պարտադիր կենսաթոշակային ֆոնդ

3.«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ – առաջարկում է 2 տեսակի կամավոր կենսաթոշակային ֆոնդ

«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն Հայաստանում ներդրումային և կամավոր կենսաթոշակային ֆոնդերի առաջին գրանցված կառավարիչն է: Ընկերությունը պետական գրանցում է ստացել 2012 թվականի հոկտեմբերի 18-ին և ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում