Thursday, 25 06 2026
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Համանախագահներն ու հայկական նոր հեղափոխությունը

Մենք չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց տարբերակը, քննարկել անգամ չենք կարող, երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում: Վերջին օրերին, կամ ավելի շուտ՝ Դավոսի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հայկական կողմը նկատելիորեն կոշտացրել է իր հռետորաբանությունը: Համենայնդեպս, արտգործնախարարը հայտարարում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի օրակարգի մասին, վարչապետը հստակորեն հայտարարում է տարածքներ խաղաղության դիմաց բանաձևի անգամ քննարկելի չլինելու մասին: Այնպես չէ իհարկե, որ այս մասին նախկինում չէր խոսվում, կամ խոսվում էր այլ բան: Հարցն այն է, որ վերջին օրերին խոսվել է բավականին ինտենսիվ, բավականին, այսպես ասած, խտությամբ՝ ներառյալ նաև Բանակի օրվա առիթով արված հայտարարություններն ու խորհրդակցությունը ՊՆ-ում:

Ինչ է կատարվել Դավոսում, որ հայկական կողմը ինտենսիվացրել ու կոշտացրել է իր հռետորաբանությունը: Եթե դրանք են ավելացնում նաև այն, որ այս օրերին Ադրբեջանին ռազմական լուծումը բացառելու մասին ակնարկներ արեցին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, դժվար է համարել, որ Դավոսում ճնշում է եղել հայկական կողմի վրա և դրանից էլ բխում է կոշտացումը: Եղե՞լ է հակառակ ճնշում՝ դա էլ իհարկե դժվար է ասել, քանի որ այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ ուղղությամբ են փորձել ճնշել Ադրբեջանին: Այս հարցերն իհարկե կարող են դառնալ դիտարկումների առարկա, մենք արել ենք դրանք, նաև անկասկած կլինեն նոր անդրադարձեր առաջիկայում, սակայն այստեղ, թերևս, արժե Դավոսից հետո հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի վարքագիծը դիտարկել ներքին գործընթացների տիրույթում: Հայկական կողմի հռետորաբանության նկատելի, միաժամանակ զսպված կոշտացումը վկայում է այդ ճակատում դիրքերի ամրության մասին, չնայած ներքին դաշտում կանխատեսումներին կամ տագնապներին, որ հնչեցվում են ինչ-որ համաձայնագրերի վերաբերյալ:

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Կարասինը Երևանում երեկ բավական նկատելի հասկացնել տվեց, որ իրատեսական չէ որևէ բան սպասել 2019 թվականին, միաժամանակ իհարկե խոսելով ռազմական լուծում թույլ չտալու միջազգային հանրության կոնսենսուսի մասին: Սակայն այստեղ էական է մի հարց: Կոնսենսուսը խոշոր հաշվով կարող է գոյություն ունենալ ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսի վրա: Երբ այն խախտվի, անկասկած վտանգելու է նաև այդ կոնսենսուսը: Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը խաղադրույք կատարում է իր տնտեսական կարողությունների շնորհիվ բալանսը խախտելու՝ 2016 թվականի Ապրիլյան քառօրյայում հայկական բանակի ջանքով վերականգնված բալանսը վերստին փոխելու վրա և չի բացառվում, որ, այսպես ասած, հանդիպումների գործընթացը գերազանցապես ժամանակ շահելու համար: Եվ այստեղ առաջանում է բալանսը պահելու հարցը:

Միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները ունենալով կոնսենսուս, ինչի մասին խոսում է Կարասինը՝ ռազմական լուծում կամ, այլ կերպ ասած՝ պատերազմ թույլ չտալու, պատրա՞ստ են օգնել Հայաստանին ռազմա-քաղաքական բալանսը պահելու, այդպիսով իրենց կոնսենսուսը պահելու հարցում: Իսկ օգնությունը կարող է լինել երկու առումով՝ սպառազինություն և տնտեսական կարողություններ: Բանն այն է, որ իր ներկայիս ներտնտեսական ստատուս-քվոյով Հայաստանն անկարող է պահպանել բալանսը երկար ժամանակ, եթե, իհարկե, շոշափելիորեն չփոխվեն տնտեսական ցուցանիշներն ու դինամիկան, կամ պարզապես տեղի չունենա այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից, Հայաստանը, իհարկե, անցնող երեք տասնամյակում հասցվել է մի վիճակի, երբ հազիվ թե հնարավոր է կարճ ժամանակում ապահովել երկու հեղափոխություն՝ թավշյա քաղաքական, և դինամիկ տնտեսական: Հետևաբար՝ երկրորդի հարցում կա օժանդակության կարիք, առանց որի կարող է առաջանալ արդեն ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսի կարիք: Թե հատկապես երբ, քանի տարի հետո կառաջանա բալանսի այդ վտանգավոր տատանումը, բարդ է կանխատեսել, սակայն անկանխատեսելի հետևանքից խուսափելու համար Հայաստանի տնտեսական հեղափոխությունը չունի այլընտրանք: Հետևաբար, այդ հեղափոխությունը լոկ հայաստանյան կամ արցախյան հարց չէ, այն ռեգիոնալ անվտանգության հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում