Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցով ժամանել է ԱՄՆ: Ինչպես հայտնում է BBC-ն, սա ֆրանսիացի նախագահի առաջին պետական այցն է Վաշինգտոն վերջին մոտ 20 տարում:
Նշվում է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման պայմաններում: Հարաբերությունները խարխլվել էին 2003-ին՝ ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումից հետո:
Այցի հիմնական նպատակն է տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Նախագահ Օլանդը ծրագրում է այցելել Կալիֆոռնիա՝ Սիլիկոնե հովիտ, ինչպես նաև նախկին նախագահ Թոմաս Ջեֆերսոնի տուն-թանգարան, ով ժամանակին եղել է Փարիզում ԱՄՆ առաջին դեսպաններից մեկը:










































