ԵՄ պետությունների ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները, սակայն առայժմ չեն ընդունել դրանք, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսին:
«Դա բանակցությունների արդյունք է: Մենք չենք խոսում այնպիսի միջոցների մասին, որոնք պետք է կիրառվեն հենց այս գիշեր: Մենք խոսում ենք այն գործողությունների մասին, որոնք պետք է պատրաստ լինեն»,- ասել է նա:
«Եթե ինչ-որ բան այնպես չընթանա, մենք արագ կարձագանքենք: Մենք չպետք է պարծենանք պատժամիջոցների հնարավորությամբ, այդ միջոցը պետք է թողնել վերջում»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հավելել է Լինկյավիչյուսը:





































