Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes E 220 մակնիշի 71 SM 111 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված ավտոմեքենան նշված վայր է տեղափոխվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության քննիչի հանձնարարականով:
Ոստիկանությունն ունի լուրջ և հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով է Իսրայել Սարգսյանը` Իսո մականվամբ, Կոտայքի մարզ տեղափոխել ավտոմեքենայի տիրոջ` Մովսես Ներսիսյանի դին և նշված ավտոմեքենան քննիչի կողմից կապարակնքվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի հարազատ եղբոր սպանության գործով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































