Օրերս տված հարցազրույցում Միշել Օբաման մեկնաբանել է երգիչ Ջասթին Բիբերի շուրջ ծավալված սկանդալային իրադարձությունները և իրեն երգչի մոր տեղն է պատկերացրել: «Ես նրա կյանքում ակտիվ մասնակցություն կունենայի: Եվ հնարավոր է՝ նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնեի, որպեսզի ուղղակի խոսեի և հասկանայի, թե ինչ է կատարվում նրա գլխում, ում հետ է նա շփվում, ում հետ՝ ոչ»,- ասել է առաջին տիկինը:
Օբաման ավելացրել է, որ տեսնում է, թե իր երեխաները որքան են զգում ծնողական խորհրդի կարիքը: Նա հատկապես նշել է, որ Բիբերը դեռ երեխա է, նա դեռ մեծանում է:
Իսկ Բիբերի մայրը՝ Պատի Մալետը, հանրության ուշադրությունը գրավել էր այն դեպքից հետո, երբ թմրանյութերի ազդեցության տակ երգիչը ձվեր էր նետել հարևանի տան վրա: Բիբերին պաշտպանելու համար նա ասել էր. «Եթե Բիբերը բոլոր ուժերով փորձում է դուրս պրծնել, մի հարձակվեք նրա վրա, երբ նա անհաջողության է մատնվում, և մի քննադատեք նրան, այլ աղոթեք նրա համար»:
Հիշեցնենք, որ Բիբերին ԱՄՆ-ից արտաքսելու պետիցիան 253 հազար ստորագրություն է հավաքել՝ երկու անգամ ավելի շատ, քան պահանջվում է իշխանությունների քննարկման համար:











































