Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի օլիմպիադայի անցկացման հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քաղաքում շինարարության ժամանակ ծախսերի գերազանցվելու կամ չգերազանցվելու վերաբերյալ հարցերով պետք է զբաղվեն վերահսկիչ մարմինները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ներդրված են իսկապես շատ մեծ միջոցներ: Այժմ մենք չենք ասի` դրանք գերազանցված թե չգերազանցված գներն են: Դրանով թող վերահսկիչ մարմինները զբաղվեն, և նրանք դա կպարզեն»,- ասել է նախագահը:
Նա նաև նշել է, որ Սոչիի ենթակառույցը ստեղծվել է 5-7 տարվա ընթացքում, երբ արտասահմանում նմանատիպ շինարարությունը տևում է երկար տարիներ:









































