Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Կենտրոնական բանկը դեմ է գնացել Սահմանադրական սահմանումներին». ՍԴ պատասխանը` ԿԲ-ին

Սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ որոշման ընդունումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը հարկ համարեց հանդես գալ հայտարարությամբ՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում է, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»:

Ուստի ԿԲ-ն հորդորել էր «ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

«Առաջին լրատվական»-ը ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին հարց է ուղղել՝ հարկ վճարողները չեն կողմնորոշվում՝ ենթարկվել ՍԴ որոշմա՞նը, թե՞ ԿԲ-ի ու հարկայինի պահանջներին: Բացի այդ՝ հետաքրքրվել էինք, թե արդյոք այդպիսով չի՞ նսեմացվում ՍԴ-ի դերը, քանի որ Կենտրոնական բանկն իր հայտարարությամբ փաստացի անիմաստ է հայտարարել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Մեզ ուղարկած գրավոր պատասխանում Առուշան Հակոբյանը հայտարարել է, որ համաձայն օրենքի՝ ՍԴ անդամներն ու աշխատակազմը պարտավոր են ձեռնպահ մնալ ՍԴ որոշման մասին տեղեկություն հայտնելուց: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձեր կողմից բարձրացված հարցը վերաբերում է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասին, որի գործողությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ կասեցվել է»:

«ՀՀ օրենքով ՍԴ որոշումները մեկնաբանելու իրավունք որևէ մեկին տրված չէ: ՍԴ-ի մասին օրենքում հստակ ձևակերպված է: Ես չեմ կարող մեկնաբանել, ոչ էլ որևէ մեկի հայտարարության հետ համեմատել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Մեր հարցադրմանը՝ չե՞ք կարծում, որ Կենտրոնական բանկի հայտարարության մեջ արդեն իսկ Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանություն կա, ՍԴ ներկայացուցիչը հայտարարեց. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել: Որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ՝ նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք՝ եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»:

Դիտարկմանը, թե այսինքն՝ ԿԲ-ն հակասահմանադրակա՞ն հայտարարությամբ է հանդես եկել, Հակոբյանը պատասխանեց. «Էդպիսի բան ես չասացի: Ես ասում եմ՝ նրանք նախ սխալ են ներկայացրել դա, որովհետև ոչ մեկը չի կարող, ոչ մեկն իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Ի դեպ՝ անկախ այս իրավիճակից: Ընդհանրապես ոչ մեկն իրավունք չունի: Եթե անգամ սխալ է կատարել հաշվապահը, նախորդ աշխատավարձից իրավունք չունի պահումներ կատարելու»:

Մեր հստակեցմանը՝ ստացվում է, որ Կենտրոնական բանկի հայտարարությունը անհիմն սպառնալի՞ք է տնտեսվարողներին, ՍԴ ներկայացուցիչն ասաց. «Ոչ միայն տնտեսվարողները, այլև գործատուներն այդպիսի իրավունք չունեն: Չեն կարող, նրանց ասածը հակասում է»:

Մոտավորապես նույնը հայտարարում է նաև ՊԵԿ-ը: Կարելի՞ է ասել՝ ՊԵԿ-ը նույնպես հակասահմանադրական հայտարարություններ է անում՝ հարցրինք մենք: «Ես չեմ կարող նման հայտարարություն անել, դա ձեր մեկնաբանման իրավունքն է»,-հայտարարեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, թե ՊԵԿ ոչ բոլոր հայտարարություններին է ծանոթ:

Ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի՝ «Սահմանադրական դատարանն այդ բոլորի պատասխանը կտա իր որոշման մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում