Այսօր` փետրվարի 10-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում ավարտվել է Կապանի զինկոմ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի որդու` ամբաստանյալ Էմին Գրիգորյանի դատական նիստը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատախազ Ռաֆայել Գևորգյանը դատարանից պահանջեց 3 տարվա ազատազրկում: Դատավոր Նապոլեոն Օհանյանը խորհրդակցական սենյակ գնալուց և վերադառնալուց հետո վճռեց Է. Գրիգորյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման և 2 տարի էլ նրան զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, Է. Գրիգորյանը մեղադրվում էր ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ) հատկանիշներով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































