Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը դիմել է ՊՍԺ-ի սեփականատերերին` Մայամիում նոր ֆուտբոլային ակումբ հիմնելու համար ներդրումներ կատարելու խնդրանքով:
Ավելի վաղ Բեքհեմը հանդիպել է Մայամիի քաղաքապետին` նոր մարզադաշտի տեղն ընտրելու նպատակով:
Տեղեկությունների համաձայն` Բեքհեմը հիանալի հարաբերություններ ունի ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ: Անգլիացին, սակայն, դեռևս չի ստացել փարիզյան ակումբի ղեկավարների պատասխանը:
Հիշեցնենք, որ կարիերան ավարտելուց առաջ Բեքհեմը հանդես է եկել MLS-ի «Լոս Անջելես Գելեքսի» ակումբում:








































