Եվրամիությունը պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք պատրաստ ենք աջակցել քաղաքական երկխոսությանը, որն այնքան կարևոր է Ուկրաինայում իրավիճակի կայունացման համար: Մենք պատրաստ ենք ցուցաբերել նաև տնտեսական աջակցություն այդ գործընթացին, և մենք այդ հարցով բանակցություններ ենք անցկացնում բազմաթիվ երկրների և ինստիտուտների հետ»,- նշել է նա Բրյուսելում՝ ժամանելով ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նախարարները կքննարկեն աշխատանքային ճաշի ժամանակ: Երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավոր կիրառման հարցը նախարարական նիստին չի նախատեսվում:









































