Հոլիվուդյան ֆիլմերի ստեղծողները օգտագործում են հատուկ տեխնիկա, որը թույլ է տալիս դերասանուհիներին էկրանի վրա երևալ զգալի նիհար ու բարձրահասակ, քան իրականում են:
Այդ տեխնիկան, որն ստացել է «թվային վիրահատություն» անվանումը (digital surgery), ստեղծվել է Photoshop-ի նմանությամբ ու կիրառվել մի շարք հեռուստածրագրերում ու ֆիլմերում՝ հայտնում է The Daily Mail-ը:
Ինչպես բրիտանական պարբերականին հայտնել է Hoax Films-ի աղբյուրը, ընկերությունում դրա միջոցով կինեմատոգրաֆիստները փոխում են նաև դերասանուհիների մարմնի կառուցվածքը ու նրանց դեմքից վերացնում կնճիռներն ու թերությունները:
Նման տեխնիկայի գոյության մասին լրագրողները գլխի ընկան այն բանից հետո, երբ տեսան Բրիթնի Սփիրսի մասին վավերագրական ֆիլմ, որտեղ 2 երեխաների մայրն ավելի նրբագեղ է ու 7.5 սմ-ով բարձրահասակ:










































