Sunday, 28 06 2026
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Արտաքին պետական պարտքի ցուցանիշները մեղմանում են

Կառավարության այսօրվա նիստում հաստատման է ներկայացվելու «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թթ. ռազմավարական ծրագիրը», որում արտաքին պետական պարտքի ծանրությունը բնութագրող ցուցանիշները մի փոքր ավելի մեղմ են, քան նախորդ՝ 2011-2013 թթ. համապատասխան ծրագրի ցուցանիշներն էին։

Եթե արտաքին պետական պարտքի (ԱՊՊ) բացարձակ ցուցանիշը իր առավելագույնին է հասնելու 2014թ.՝ կազմելով 4.3 մլրդ դոլար, ապա ԱՊՊ/ՀՆԱ հարաբերակցությունը իր ամենամեծ արժեքը կընդունի այս տարի՝ մոտ 36%։ Ի դեպ, նախորդ՝ 2011-2013 թթ. ծրագրով կանխատեսված էր, որ 2011 թ. այս ցուցանիշը կազմելու է 43%։ 2012 թ., 2013 թ. և 2014 թ. ԱՊՊ/ՀՆԱ ցուցանիշի արժեքը կկազմի՝ համապատասխանաբար 35.4%, 33.6% և 32%, ընդ որում՝ 2012 թ. և 2013 թ. ցուցանիշները նախորդ ծրագրում ավելի մեծ էին։ Հիշեցնենք, որ ԱՊՊ/ՀՆԱ հարաբերակցության միջազգայնորեն ընդունված թույլատրելի սահմանաչափը մեր տիպի երկրների համար, որը իր հաշվետվություններում հիմք է ընդունում նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը, 50%-ն է:

Մեր արտաքին պետական պարտքի ծանրությունը բնութագրող մյուս ցուցանիշները ևս նախորդ տարվա ծրագրով կանխատեսվածից այս տարի ավելի ցածր են նախատեսվել։ Անդրադառնանք ԱՊՊ/արտահանում և կառավարության ԱՊՊ սպասարկում/բյուջեի սեփական եկամուտներ ցուցանիշներին։

ԱՊՊ/արտահանում հարաբերակցությունը հաշվարկելիս որպես արտահանում վերցվում է ոչ միայն ապրանքների արտահանումը, այլև՝ ծառայությունների (վճարային հաշվեկշռից): Եթե ԱՊՊ-ն կազմում է արտահանվող ապրանքների ու ծառայությունների ավելի քան 275%-ը, ապա տվյալ երկիրը համարվում է պարտքի ծանր բեռ ունեցող երկիր, 165-275%-ի դեպքում՝ միջին պարտքի բեռ ունեցող երկիր, իսկ 165%-ից ցածրի դեպքում՝ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Այս տեսակետից Հայաստանը երբեք չի եղել և չի էլ լինի պարտքի ծանր բեռ ունեցող երկիր: Այս ցուցանիշը ևս իր ամենաբարձր արժեքին հասել է 1999 թ.՝ 273%: Այնուհետև ընդհանուր առմամբ նվազելով՝ 2008-ին այն հասավ 90%-ի: 2009-ին կտրուկ աճեց՝ դառնալով 222%, որի արդյունքում էլ մենք նվազ պարտքի բեռ համարվող երկրից դարձանք պարտքի միջին ծանրության բեռ ունեցող: 2010 թ. այս ցուցանիշը նորից նվազեց՝ կազմելով 177%, այս տարի այն կկազմի 173%, սակայն նվազ պարտքի բեռ համարվելու համար անհրաժեշտ սահմանից (165%) ցածր արժեք այն կստանա 2013 և 2014 թթ.-ին՝ համապատասխանաբար 156% և 149%: Այսինքն՝ այս ցուցանիշով առաջիկա 2 տարիներին մենք կշարունակենք մնալ պարտքի միջին ծանրություն ունեցող երկիր, որից հետո նորից կդառնանք պարտքի ցածր բեռով երկիր:

Ինչ վերաբերում է ԱՊՊ սպասարկում (այսինքն՝ արտաքին պարտքի մայր գումարի ընթացիկ մարում՝ գումարած տոկոսավճարներ)/բյուջեի սեփական եկամուտներ ցուցանիշին, ապա նշենք, որ որպես միջազգայնորեն ընդունված միջին տոկոս համարվում է 22.5%-ը: Հայաստանն այս առումով առավելագույն ցուցանիշ կունենա 2013 թ.՝ 8.7%: 2014 թ.-ից սկսած այս ցուցանիշը ևս կսկսի նվազել: Այսինքն՝ միայն 2013 թ. է, որ մեր բյուջեի սեփական եկամուտների մոտ 9%-ը կգնա պարտքի սպասարկմանը:

Իհարկե, ներկայացված ցուցանիշների պարագայում հնարավոր են որոշակի շեղումներ: Դա կարող է պայմանավորված լինել ինչպես ՀՆԱ-ի, արտահանման, այնպես էլ հատկապես դրամի փոխարժեքի՝ նախատեսվածից շեղումների հետ: Սակայն ներկայացված ցուցանիշների հաշվարկում ընկած ՀՆԱ-ն, արտահանումն ու դրամի փոխարժեքի փոփոխությունն առաջիկա տարիներին ամենայն հավանականությամբ նախատեսվածից ավելի շատ կշեղվեն այնպիսի ուղղությամբ, որ բոլոր ցուցանիշներն էլ ավելի «լավը» կստացվեն: Մոտավորապես այնպես, ինչպես եղավ նախորդ՝ 2011-2013 թթ. ծրագրում նախատեսված ցուցանիշների պարագայում, երբ 2010 թ. ԱՊՊ-ն 300 մլն դոլարով պակաս ստացվեց նախատեսվածից՝ բարելավելով հարաբերական ցուցանիշները, իսկ 2011-2013 թթ. կանխատեսումները վերանայվեցին բարելավման ուղղությամբ։

Նշենք ևս մեկ էական հանգամանք։ Նախատեսվում է, որ առաջիկա տարիներին կաճի ներքին պետական պարտքը (ՆՊՊ)։ Կմեծանա ինչպես ՆՊՊ-ն բնութագրող բացարձակ ցուցանիշը, այնպես էլ ՆՊՊ/ՀՆԱ հարաբերակցությունն ու մյուս հարաբերական ցուցանիշները։ 2011, 2012, 2013 և 2014 թթ. ՆՊՊ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի՝ համապատասխանաբար 5.4%, 5.6%, 5.8% և 6.1%։ Կառավարության այս քաղաքականությունը՝ ավելի շատ մեծացնել ներքին, ոչ թե արտաքին պետական պարտքը, պայմանավորված է նրանով, որ արտոնյալ վարկերի ձեռքբերման լիմիտը լրացվում է, մեծանում է լողացող տոկոսադրույքներով արտաքին վարկերի տեսակարար կշիռը և այլն։ Օրինակ՝ 2008 թ. 28%-ի փոխարեն, կառավարության արտաքին պետական պարտքի մեջ լողացող տոկոսադրույքներով վարկերի ծավալը աստիճանաբար աճելով 2014 թ. կհասնի մոտ 40%-ի։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ եթե չնախատեսված վարկեր չվերցվեց միջազգային կառույցներից (ինչպես օրինակ՝ ԵվրԱզէՍ-ի 400 մլն դոլար վարկը, որի մասին դեռ միայն խոսվում է), Հայաստանի արտաքին պետական պարտքը ընդհանուր առմամբ կարելի է ծանր չհամարել։ Եվ սա հնարավոր է դարձել ապահովել նաև արտաքին վարկերի փոխարեն ներքին պարտքը մեծացնելու շնորհիվ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում