Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Թուրքիայում ձերբակալվել է օդանավի առևանգման փորձ կատարած ուկրաինացի տղամարդ

Թուրքիայի դատարանը որոշում է ընդունել ձերբակալել Ուկրաինայի քաղաքացուն, ով փետրվարի 7-ին փորձել է Խարկով-Ստամբուլ չվերթն իրականացնող Pegasus Airlines ավիաընկերության օդանավի անձնակազմին պարտադրել փոխել երթուղին: «Երեկ դատարանը որոշում է ընդունել ուկրաինացու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը»,- Interfax-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը:

Նրա խոսքով՝ ձերբակալված ուկրաինացին գտնվում է Ստամբուլում: Կիրակի նրան այցելել է ուկրաինացի հյուպատոսը: ԱԳՆ-ում նշել են, որ ձերբակալվածի առողջական վիճակը բավարար է, պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չկան, նա ապահովված է փաստաբանով և թարգմանչով:

Ինչպես հաղորդվել է, փետրվարի 7-ի երեկոյան Ուկրաինայի անսթափ քաղաքացին փորձել է ստիպել Boeing 737-800 օդանավի անձնակազմին ուղղությունը փոխել դեպի Սոչի:

Արդյունքում հաջողվել էր օդանավը կործանիչների ուղեկցությամբ իջեցնել Ստամբուլում, որտեղ Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել էին նրան: Օդանավի սրահը խուզարկել էին, սակայն որևէ պայթուցիկ սարք չէին հայտնաբերել:

Ուկրաինայի Անվտանգության ծառայության Խարկովի շրջանի քննչական վարչությունը մինչդատական քննություն է սկսել ահաբեկչության իրականացման սպառնալիքի փաստով:

Ստամբուլում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանը տվյալ գործի շրջանակում աշխատում է թուրքական իշխանությունների ու իրավապահների հետ: Ուղևորի գործողությունները քրեորեն պատժելի են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ուկրաինայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում