Մոնրեալի համալսարանի մասնագետները 21 հետերոսեքսուալ զույգերի մասնակցությամբ ուսումնասիրություն են անցկացրել՝ նրանց վրա ամրացնելով SenseWear հատուկ սարքավորումներ, որոնք հնարավորություն ունեն հաշվել ծախսած էներգիայի քանակը:
Սեքսի տևողությունը զույգերի մոտ տատանվել է 10-57 րոպեի սահմաններում: Միջին վիճակագրական սեքսը զույգերի մոտ 24,7 րոպե է տևել:
Կանադացի մասնագետները, ելնելով այս տվյալներից, հաշվել են, որ միջինը սեքսի ժամանակ կինը 69, իսկ տղամարդը 104 կալորիա է ծախսում, այսինքն մեկ րոպե սեքսի համար տղամարդիկ՝ 4,21, իսկ կանայք՝ 2,8 կալորիա են ծախսում:
Համեմատության համար գիտնականները նշում են, որ կինը փոշի մաքրելիս մեկ րոպեում 2,67, հատակը լվանալիս 4,33, փոշեկուլով գորգերը մաքրելիս 6,87, հատակն ավլելիս 3,6, աստիճաններով վերև բարձրանալիս 9, ներքև իջնելիս 4,36, հեծանիվ քշելիս 8,33, վազելիս 7,1 կալորիա է ծախսում:










































