Ավստրալիայի Թասմանիա նահանգում Հոբարտ քաղաքի լողափ է դուրս նետվել հսկայական խորհրդավոր արարած: Գիտնականներն ասում են, որ դժվարանում են դասակարգել այն` հաղորդում է Sydney Morning Herald-ը:
Լողափին խխունջներ հավաքող ընտանիքը տեսել է հսկայական բաց գույնի բիծ, որը, ինչպես պարզվել է, 1.5 մետրանոց լպրծուն արարած է եղել: Ավստրալիացիներն այնքան զարմացել են, որ լուսանկարել են այն և ուղարկել կենսաբան Լիզե Էն Գերշվինին, ով զբաղվում է մեդուզաների ուսումնասիրությամբ:
Գերշվինը կարծում է, որ 1.5 մ լպրծուն արարածն ընդհանուր արմատներ ունի հսկայական արկտիկական ցիանեայի հետ, որն աշխարհի ամենախոշոր մեդուզան է:







































