«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով նախկինում հանդես է եկել «Արսենալ»-ում, խոսել է ընթացիկ մրցաշրջանում «զինագործներ»-ի ելույթների մասին:
«Ես դիտում եմ «Արսենալ»-ի յուրաքանչյուր հանդիպում: Շատ ուրախ եմ նրանից, թե ինչպես են խաղում լոնդոնցիները: Նրանք ուժեղ թիմ ունեն, որը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ամենավերևում է: Չեմ կարողանում սպասել, և ինձ շատ հետաքրքիր է, թե «Արսենալ»-ն այս մրցաշրջանում կկարողանա արդյոք վերջապես տիտղոս նվաճել: Դա ուրախալի կլինի: Նրանք պետք է կայուն ֆուտբոլ ցուցադրեն մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասել է Ֆաբրեգասը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը ներկա պահին զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` անցկացրած 24 խաղերից հետո իր ակտիվում ունենալով 55 միավոր:








































