Նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ժամանակի ընթացքում քննարկել Ղազախստանի անունը «Казак елi»-ով փոխարինելու հնարավորությունը:
«Մեր երկրի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի այլ պետությունների անվան մեջ առկա է «ստան» վերջածանցը: Միևնույն ժամանակ արտասահմանցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ընդամենը երկու միլիոն բնակչություն ունեցող Մոնղոլիայի նկատմամբ, որի անվանման մեջ բացակայում է «ստան»-ը: Հնարավոր է, ժամանակի ընթացքում հարկավոր է քննարկել մեր երկրի անունը «Казак елi»-ի փոխելու հնարավորությունը, սակայն դա առաջին հերթին հարկավոր է քննարկել ժողովրդի հետ»,- ասել է նախագահը: Երկրի ղեկավարին մեջբերում է նրա մամլո ծառայությունը:
Զրույցի ժամանակ նա նշել է, որ միասնության և հանդուրժողականության պահպանման դեպքում Ղազախստանը կհասնի իր առջև դրված նպատակներին: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:











































