Thursday, 04 06 2026
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

«Ռուսաստանի համանախագահին պետք է դուրս հանել ԵԱՀԿ Մինսկի խմբից»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից հետո Ռուսաստանի համանախագահ Իգոր Պապովը նշել է, որ խումբը հիմա աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու վրա:

Իր հերթին Ամերիկայի համանախագահ Ջեմյս Ուորլիքն ասել է, որ ողջունում է բանակցությունները շարունակելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը դժվարացավ նշել, թե մյուս հանդիպումը երբ կկայանա, բայց այն որ համանախագահների գործունեության միջև կա էական տարբերություն՝ դա, ըստ Մինասյանի, ակնհայտ է․ «Համանախագահների միջև միշտ էլ տարբերություն է եղել, որովհետև իրենք պետություն են ներկայացնում և ինքնաբերաբար իրենց ազգային շահերն են պաշտպանում: Պետք է լուրջ և անկեղծ լինենք, որովհետև Մինսկի խումբը 20 տարի պահպանվեց, և այդ տարիների ընթացքում շատ ճգնաժամեր են եղել Եվրոպայի, Ֆրանսիայի, Ամերիկայի միջև և, բարեբախտաբար, Մինսկի խումբը պահպանվեց, մնաց»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի իրականացրած գործողություններին և այս իրավիճակով բանակցությունները շարունակելուն՝ Մինասյանն ասաց․ «Այսօրվա կացությունը, անշուշտ, դժվար է, երկու կողմերից էլ դժվարություն կա: Ադրբեջանցիներն ասում են՝ ստատուս-քվոն անընդունելի է, իսկ հայերն ասում են, որ այս կացությունը, Ադրբեջանի վարած քաղաքականությունը անընդունելի է: Ադրբեջանցիներն ուզում են տապալել Մինսկի խմբի էությունը, որովհետև այդ ֆորմատն իրենց չի հետաքրքրում, ուրեմն ուզում են փոխել և ամեն ինչ կանեն, որ փոխվի, բայց չեն ուզում ցույց տալ, որ նախաձեռնողն իրենք են, դրա համար ուզում են ներսից տապալվի»:

Ըստ փորձագետի՝ քանի հայերի համար կարևոր է այս ձևաչափը, ստիպված են կարևորություն տալ Մինսկի խմբի էությանը: «Բանակցությունների կացությունը դե ֆակտո ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, և ստիպված են պահպանել այդ ֆորմատը, և այդ առումով երկու կողմերն ուրիշ ճար չունեն: Մինսկի խմբի համանախագահները ճիշտ են ասում, երբ նշում են, որ երկու կողմերը պետք է կամք ունենան, որ առաջ գնա ամեն ինչ»,- ասաց նա:

Կայծ Մինասյանն ավելացրեց, որ չի կարծում, թե հանդիպումը կհետաձգվի: Ըստ նրա՝ ստատուս-քվոն կմնա, սակայն մինչև երբ՝ դժվար է կանխատեսել: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, մեր զրուցակիցը նշեց, որ նրանք պետք է ավելի բացեիբաց խոսեն․ «Պետք է նշեն, որ այս պահին Հայաստանն է մեղավոր, իսկ այս ժամանակ այս թվականին, այս պահին Ադրբեջանն է մեղավոր: Այդպես պետք է լինի՝ ըստ իս:

Թերևս Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ավելի աշխույժ մոտեցում ունեն, քան Ֆրանսիայի համանախագահը, որ կարող է փոխվել: Չեմ կարծում, որ միացյալ մոտեցում, միացյալ շահեր կան, բայց վարժված են միասին աշխատել Ղարաբաղի վերաբերյալ: Մինսկի խմբի համանախագահների միջև այդ հավասարակշռությունը կա և ուզում են պահել»:

ԼՂ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանն, անդրադառնալով վերջին իրադարձություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայ ժողովրդի համար և մանավանդ արցախյան հատվածի համար՝ առաջնայինն անվտանգության հարցն է․ «Այս ամենի համատեքստում ես, անշուշտ, տեսնում եմ Հայաստանի իշխանությունների, զինվորական իշխանությունների թուլությունները, և սա ոչ դիվանագիտական թուլություն է այն առումով, որ այս ամենը սերտորեն կապված է Մաքսային միության հետ: Հայաստանն ուզում է մտնել Մաքսային միության մեջ, իսկ դրան անդամագրվելու համար Հայաստանին պարտադրում են «ճանապարհային քարտեզ»: Այն պատրաստել է Ռուսաստանը, Բելառուսը և, ինչու չէ, նաև Ղազախստանը, որովհետև Ղազախստանի և Բելառուսի նախագահների ճնշման տակ է, որ պետք է «ճանապարհային քարտեզն» ընդունվի: Այդ «ճանապարհային քարտեզը» պարտադրում են, և Հայաստանն այն հապճեպորեն ընդունում է, բայց մյուս կողմից՝ այդ նույն երկրները ռազմական սերտ համագործակցության մեջ են Ադրբեջանի հետ: Մյուս կողմից էլ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԱՊՀ անդամ է, Ռուսաստանի թիվ մեկ գործընկերն է Հարավային Կովկասում, և այսպիսի հարցերն արդեն տրամաբանությունից դուրս են գալիս:

Հայաստանին սեպտեմբերի 3-ին պարտադրել են, որ նա մտնի Մաքսային միություն, և մեր ժողովուրդը թող իմանա, որ իր դրությունը երբեք անվտանգ չի լինի, քանի դեռ Հայաստանի ինքնիշխանությունը ապահովված և հաստատված չէ: Սա է ամենակարևորը: Փառք աստծո, մեր զինվորը կարողացավ հետ մղել դիվերսիան, այստեղ կարելի է նաև ամբողջ Հայաստանի զինվորական իշխանությանը՝ ընդհուպ մինչև գերագույն գլխավոր հրամանատար, երախտիքի խոսք ասել, բայց դա բավարար չէ անվտանգության համար: Անվտանգությունը միայն զինվորական մարտավարությունը չէ, այն նաև ռազմական դիվանագիտությունն է: Այստեղ մենք շատ մեծ շռայլություններ ենք մեզ թույլ տալիս՝ տնտեսական օղակների հանձնում, ինքնիշխանության հանձնում: Դա, անշուշտ, բերելու է զինվորների կյանքի անվտանգության սպառնալիքի»:

Բադասյանի խոսքերով՝ մենք պետք է ուրախանանք ոչ թե նրանով, որ դիվերսիան հետ է մղվել, այլ տխրենք, որ կատարվել է դիվերսիա ու մարդկային կյանք է խլել. «Նաև պետք չէ հպարտանալ, որ մենք «մեկին տաս» ենք խփում: Ո՛չ ես չեմ ուզում 10 թուրք մեռնի, որովհետև չեմ ուզում իմ մեկ հայը մեռնի: Եթե սպառնալիք, ապա մեկ անգամ ընդմիշտ սպառնալով: Եթե սպառնանք, ապա մեկ անգամ դրանից հետո Ադրբեջանը ոչ դիպուկահար կպահի, ոչ էլ դիվերսոն գործողություններ կկատարի: Սա կապվածէ իշխանությունների ծավալած քաղաքականության հետ, Այսպես է լինում՝ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է լինի, եթե հանձնում ես ինքնիշխանությունդ, եթե դու Ազգային ժողովում ստրկամիտ օրենքներ ես ընդունում, և Ազգային ժողովի մեծամասնությունը իրեն լկտի է պահում, եթե թաքցնում է գազային օրենքները, թաքցնում այն ամենը, ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը: Էլ ի՞նչ ես ուզում՝ նման երկրի հետ դիվերսիա էլ կանեն, կհարձակվեն էլ, մարդ էլ կգողանան. դեռ որ սրանով վերջացնենք լավ է»:

Անդրադառնալով Մինսկի համանախագահների տարածաշրջան կատարած այցին ու հայտարարություններին և մեր այն հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք համանախագահների գործունեության միջև տարբերություն՝ պատգամավորն ասաց. «Ո՛չ ես տարբերություն չեմ տեսնում՝ մեկը մի քիչ ավել, մյուսը մի քիչ պակաս, որովհետև երբ հավասարության նշան է դրվում հակամարտության մեջ՝ դա ինքնըստինքյան արդեն կողմնակալություն է, քաշքշուկ, ձգում, որովհետև հավասարության նշան դնելը՝ դա խիստ վիրավորական է մեզ համար: Մեր երկրի իշխանություններն, անշուշտ, պետք է դրա արձագանքը տան: Ես հայտարարում եմ՝ դա համանախագահների կեցվածք չէ, մասնավորապես՝ Ռուսաստանին պետք է հանել համանախագահների շարքից, համանախագահները պետք է լինեն նեյտրալ, չեզոք պետք է լինեն, բայց համանախագահող երկիրը զենք է վաճառում կողմերից մեկին՝ համարելով դա գործիք: Դա արդեն լուրջ է: Պետք է Մինսկի խմբի համանախագահներին լուրջ նայել, դա հարված կլինի մյուս համանախագահներին, որ իրենց նորմալ պահեն»:

Վահան Բադասյանն ընդգծեց, որ համանախագահներն ավելի կոշտ հայտարարությամբ պետք է հանդես գային:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում