Նյու Յորքի ոստիկանական բաժինը սկսել է փորձարկել Google Glass «խելացի» ակնոցները: Այս մասին հաղորդում է VentureBeat պարբերականը` վկայակոչելով իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Ակնոցները կգնահատի հետախուզությամբ և վերլուծությամբ զբաղվող բաժինը: Միևնույն ժամանակ աղբյուրը հստակեցրել է, որ Google Glass-ը կկիրառվի հետաքննության և պարեկության ժամանակ:
Չի հաղորդվում, թե ակնոցի միջոցով հստակ ինչ գործողություններ պետք է իրականացվեն: Google Glass-ը մասնավորապես թույլ է տալիս օպերատիվ նկարահանում իրականացնել: Նյու Յորքի 34.5 հազար աշխատակից ունեցող ոստիկանության բաժնի տրամադրության տակ է գտնվում մի քանի ակնոց: Չի նշվում, թե ոստիկաններին ով է տրամադրել այդ ակնոցները:











































