Վրաստանի կառավարական պատվիրակությունը և իշխանությունների առանձին ներկայացուցիչներ չեն նախատեսում այցելել Սոչիի Օլիմպիադա:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, նման մեկնաբանությամբ հանդես է եկել Վրաստանի ԱԳՆ մամլո քարտուղարն՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քատուղարի հայտարարությանն այն մասին, որ երկու երկրների նախագահները հավանական է հանդիպեն Օլիմպիադայի շրջանակներում:
Օլիմպիադային Վրաստանը կներկայացնեն միայն մարզիկները և երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը: Պատվիրակությունը բաղկացած է 19 մարդուց:








































