Sunday, 14 06 2026
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Ամփոփվել են փոխվարչապետի մարզային խորհրդակցությունները

Արմավիրի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցությամբ ամփոփվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կողմից անցկացվող մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ներկայացվում էին 2014թ. ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները:

Խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանի պատասխանատուներ, զեկուցվեցին մարզային զարգացման ծրագրի կատարման արդյունքները: Նշվել է, որ 2013թ. ծրագրով նախատեսված 119 միջոցառումից կատարվել է 96-ը: Մարզում 2013թ. ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 7 մլրդ դրամի ներդրում, որից 2,8 մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքների, 1,4-ական մլրդ դրամ` սոցիալական և կրթության, 1,2-ական մլրդ դրամ` քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտներին:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 100, 1%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 9,1 %-ով կամ 454,4 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 102,4 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 2,6%-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 99,7 %-ով, գույքահարկինը` 109,7 %-ով:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարողականի ցուցանիշները` անդրադարձել է խոշոր հարկատուների կողմից մարզի համայնքների նկատմամբ պարտավորությունների հարցին: Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի և գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է 202 մլն դրամ: Փոխվարչապետը հատկապես համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այդ տվյալների վրա` հորդորելով հետևողական լինել, որպեսզի ժամանակին բոլոր պարտավորությունները կատարվեն:

Խորհրդակցության ընթացքում մարզպետը տեղեկություններ է ներկայացրել 2013թ. կարկտահարությունից տուժած համայնքներին ցուցաբերված աջակցության ծրագրերի մասին: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ մինչև ապրիլ հանրապետության տարածքում կտեղադրվի 80 նոր հակակարկտային կայանք, որից միայն 50-ը` Արմավիրի մարզում: Հակակարկտային նոր կայանքների ձեռքբերման և գործողների նորոգման նպատակով կառավարությունը 2013թ. հունիս 6-ի որոշմամբ 350 մլն դրամ էր հատկացրել, որից 50 մլն դրամն ուղղվել է Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող մարզային կառավարման կենտրոնների արդիականացմանը, իսկ մնացածը` նոր կայանքների ձեռքբերմանը:

Քննարկվել են նաև մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանը, մարզպետարանների և համայնքային ենթակայության հիմնարկներում, համայնքապետարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին վերաբերող և ընթացիկ մի շարք այլ հարցեր: Տեղեկություններ ներկայացվեց նաև մարզի համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրման գործընթացի վերբերյալ: Նշվել է, որ ներկայումս Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված մարզի 97 համայնքից 74-ում: Աշխատանքներ են իրականացվում նաև մյուս համայնքներում համակարգը ներդնելու ուղղությամբ:

Փոխվարչապետը նշել է, որ վերջին շաբաթներին մարզերում անցկացված խորհրդակցությունների ընթացքում բարձրացված մի շարք հարցեր կառավարությունում կքննարկվեն շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ և լուծումներ կառաջարկվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում