Ադրբեջանական News.az-ին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական քաղաքականության ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ և Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Բորութ Գրգիչն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Քլինթոնի նախագահության վերջին շրջանում ԱՄՆ-ը փորձում էր կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Այժմ Մեդվեդևն է դա փորձում անել, սակայն նա նույնպես ձախողվեց։ Ո՞վ է ձեռնարկելու հաջորդ փորձը։ Իսկ ինչո՞ւ որևէ մեկ պետք է այդպիսի փորձ ձեռնարկի։ Կարծում եմ, որ շուտով երկու երկրներին կթողնեն ինքնուրույն լուծել իրենց հարցերը։
Օբաման ռեալիստ է, նա հասկանում է, որ այդ գործընթացում առաջընթացն անհնար է, քանի որ տեղական քաղաքական գործիչները բավական անզիջում են։ Իսկ բանակցային գործընթացում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվեն իրենց մաքսիմալիստական դիրքորոշումներից և գնան փոխզիջման։ Դա կնշանակի, որ ոչ ոք չի ստանում ամեն ինչ»։








































