Մինսկում, չնայած տեղատարափ անձրևին, երեկ ընդդիմությունն անցկացրեց պլանավորված «լուռ» ակցիան: Ոստիկանությունը հենց սկզբից սկսեց ձերբակալությունները՝ թույլ չտալով ընդդիմության կուտակումներ:
Ծեծվել են նաև լրագրողներ: Հայտնի է, որ գլխի վնասվածք է ստացել բելառուսական լրատվական գործակալություններից մեկի օպերատորը, կոտրել են նրա տեսախցիկը: Մարմնական վնասվածքներ են ստացել նաև մի քանի լրագրողուհիներ: Ակցիաները լուսաբանելու համար ժամանած BBC-ի լրագրողներին արգելել են մուտք գործել երկրի տարածք, թեպետ նրանք ունեցել բաց վիզա:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ Մինսկում ձերբակալվել է 150 մարդ: Քաղաքում ձերբակալություններն իրականացրել են հիմնականում քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք շրջել են առանց պետհամարանիշերի մեքենաներով: