Monday, 08 06 2026
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանը լվանում է ձեռքերը` հասկացնելով, որ իր հետ պետք չէ հույսեր կապել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը

– Կազանի հանդիպումից հետո եղան հրապարակումներ, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվում է այլևս եռակողմ ֆորմատի հանդիպումներից: Կարելի՞ է ասել, որ կազանյան հանդիպման ժամանակ ձախողվեց Ռուսաստանի` որպես առաջնային միջնորդի վարած քաղաքականությունը:

– Ես այն կարծիքին չեմ, որ Ռուսաստանն իր առջև նպատակ էր դրել ամեն գնով հասնել ստատուս քվոյի փոփոխության և որոշակի հանգուցալուծման, ինչպես նաև այն կարծիքին չեմ, որ մյուս համանախագահները նույնպես, չնայած որ ցուցադրում են բուռն ցանկություն հասնելու հարցի շուտափույթ կարգավորման, իսկապես իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով հասնել խնդրի լուծման: Ավելի շուտ ես կարծում եմ, որ երեք համանախագահողներն ամեն ինչ անում են, որ ցույց տան իրենց հետևողականությունն ու շուտափույթ լուծման ցանկությունը` այդուամենայնիվ գիտակցելով, որ ստատուս քվոյի պահպանումը չարյաց փոքրագույնն է, և գլխավորը պատերազմի վերսկսումը կանխելն է:

– Այդ դեպքում Մեդվեդևի նման դիրքորոշումն ինչպե՞ս կբացատրեք:

– Մյուս համանախագահողները փորձում էին Ռուսաստանին մղել առաջին պլան` քաջ գիտակցելով, որ այսօր հնարավոր չէ երկու կողմերի մոտեցումները ի մի բերել և պարտադրել նրանց որոշակի տարբերակ, քանզի Ադրբեջանն ուզում է ամեն ինչ և միանգամից: Այս հանգամանքը հաշվի առնելով` ԱՄՆ-ն և Ֆրանսիան փորձում էին Ռուսաստանին դարձնել այս հարցում գլխավոր դերակատարը և վերջինիս ուսերին բարդել «թամադայի» դերակատարություն` միաժամանակ ակնարկելով, որ եթե Ռուսաստանն իր բաժին գործը կատարի` հասնի Մադրիդյան սկզբունքների վավերացմանը և խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ապա իրենք էլ կստանձնեն պատասխանատու դերակատարություն հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման հարցում: Այսինքն` Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կարծես թե առաջարկել էին Ռուսաստանին բաժանել դերերը, քանզի Թուրքիային հաջողվեց երեք համանախագահների վզին փաթաթել այն «տրամաբանությունը», թե արձանագրությունների վավերացումը և կյանքի կոչելու հնարավորությունը կախված է ԼՂ հարցում շոշափելի տեղաշարժի արձանագրումից: Սակայն այսօր Ռուսաստանն, ըստ էության, ձեռքերը լվանում է` դրանով իսկ հասկացնելով, որ ինքն ամեն ինչ արել է և այլևս իր հետ պետք չէ հույսեր կապել, քանզի ինքը չի կարող կողմերին, մասնավորապես Ադրբեջանին լուծումներ պարտադրել: Այսպիսով, համանախագահողները Ադրբեջանին և Թուրքիային ցույց տվեցին, որ իրենք ամեն ինչ անում են փոխզիջումների ճանապարհով հասնելու լուծման, իսկ այդ փոխզիջումներն ավելի շատ զիջումներ են Հայաստանի համար, Ադրբեջանի զիջումները հետաձգված են, և դեռ հայտնի չէ, թե դրանք կյանքի կկոչվեն, թե ոչ: Փաստացիորեն համանախագահների ի ցույց դրած ցանկությունները Կազանում չիրականացան, և նրանք, փաստորեն, ապացուցեցին, որ այս ստատուս քվոն չարյաց փոքրագույնն է, իսկ պատերազմը չարյաց մեծագույնն է, և միջազգային հանրությունն այժմ խնդիր ունի զերծ պահել Ադրբեջանին պատերազմի վերսկսումից:

– Պարոն Հովհաննիսյան, եթե Ռուսաստանը հրաժարվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, կարելի՞ է ենթադրել, որ այժմ առաջնային միջնորդի դերը կստանձնի Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները:

– Ո՛չ Ռուսաստանն էր ձգտում այդ դերը ստանձնել, ո՛չ էլ մյուս միջնորդներն են ձգտում այդ դերը վերցնել Ռուսաստանից: Պետք չէ մոռանալ, որ այս տարիների ընթացքում կողմերն ամենամոտն են կանգնած եղել հարցի հանգուցալուծմանը Քի Վեսթի հանդիպման ժամանակ, իսկ այդ ժամանակ Միացյալ Նահանգներն էր ստանձնել առաջնահերթ դերակատարությունը: Պետք չէ մոռանալ Ռամբուեի բանակցությունները, որի ժամանակ էլ Ֆրանսիան էր առաջնային միջնորդ: Այսինքն` այնպես չէ, որ այս տարիների ընթացքում Ռուսաստանը մշտապես առաջնահերթ դերակատարություն է ստանձնել. այս տարիների ընթացքում բոլոր համանախագահող երկրներն էլ ստանձնել են այդ դերը: Իմ կարծիքով, համանախագահողները չեն վառվում ցանկությունից առաջնահերթ միջնորդական դերակատարություն ստանձնելու, և չեմ կարծում, որ դրանով այսօր կարող է շահագրգռված լինել ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, նամանավանդ այս ժամանակաշրջանում, երբ ընտրություններ են սպասվում ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Ռուսաստանում, ինչն էլ նշանակում է, որ կարգավորման գործընթացում բավականին երկարաժամկետ ընդմիջում է հաստատվելու, որի ընթացքում միջազգային հանրությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի կանխելու պատերազմական գործողությունների վերսկսումը` ապավինելով այն թեզին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից գերադասելի է, իսկ ստատուս քվոն թեկուզ փխրուն, բայց խաղաղություն է:

– Իսկ ինչքանո՞վ է մեծ պատերազմի վերսկսման հավանականությունը:

– Եթե որևէ երկիր ամպագոռգոռ հայտարարություններ է անում, որ վճռական է սկսել պատերազմ, ապա դա ցույց է տալիս, որ այդ երկիրը ոչ թե մտադիր է իսկապես պատերազմ սկսել, այլ փորձում է ճնշում գործադրել հակառակ կողմի վրա` վախեցնելով պատերազմի վտանգով, քանզի իրականում պատերազմելու մտադրություն ունեցող երկիրն ամպագոռգոռ հայտարարություններ չի անում, այլ հարձակվում է: Ադրբեջանը պատերազմական հայտարարություններով փորձում է ահաբեկել համանախագահողներին, միջազգային հանրությանը` քաջ գիտակցելով, որ Հարավային Կովկասն իր աշխարհաքաղաքական դիրքով, տնտեսական հնարավորություններով չափազանց կարևոր նշանակություն ունի վերջիններիս համար: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կարող չգիտակցել, որ իրեն չեն ներվի միակողմանի քայլերը, և թե որքան ծանր հետևանքներ կունենա պատերազմի վերսկսումն իր համար մի իրավիճակում, երբ, ըստ էության, աշխարհաքաղաքական կենտրոնների հիմնական խնդիրը պատերազմի վերսկսումը կանխելն է: Ես համոզված եմ, որ քանի դեռ ադրբեջանական նավթի վերջին բարելը և ադրբեջանական գազի վերջին կուբամետրը չի սպառվել, պատերազմ չի լինի, իսկ եթե Ադրբեջանը փորձի վերսկսել պատերազմը, ապա այն հենց արմատում ու հենց սկզբից կանխվելու է շատ խիստ միջոցներով, և այդ քայլերն իրականացնելուց չեն խուսափի համանախագահող երկրներից և ոչ մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում