Friday, 19 06 2026
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին

Էդմոն Մարուքյանի արձագանքը ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ընտրությունների ցածր մասնակցության վերաբերյալ

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում հանդես է եկել ելույթով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ․

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

 Ես շնորհակալ եմ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման ամփոփման համար: Շատ ուրախ եմ տեսնել Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության դրական հայտարարությունը, որը բավականին հստակ է:

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Խորհրդարանական վեհաժողովին, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ և փորձառու դիտորդական թիմ գործուղելու համար՝ դիտարկելու Հայաստանի թերևս ամենակարևոր ընտրությունները վերջին ժամանակահատվածում: Հատկապես մեծ շնորհակալություն եմ հայտնում պարոն Փոջինին` առաքելությունը ղեկավարելու և «Թավշյա հեղափոխության» մասին իր արտահայտությունների` իշխանությունների քաղաքական կամքը գովաբանելու համար, ինչը թույլ տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:

Մենք նաև գնահատում ենք, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի համազեկուցողները նույնպես մասնակցեցին այս դիտորդական առաքելությանը, որպես ԵԽԽՎ հայաստանյան փորձագետներ: Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը միջազգային դիտորդների կողմից արված դրական արձագանքների մեջ: Մենք ակնկալում ենք, տեսնել ձեզ Երևանում հաջորդ տարի, որտեղ կկարողանանք նախանշել մեր ապագա համագործակցության ոլորտները:

Այս առումով, գուցե, ես մի քիչ առաջ եմ անցնում, բայց կարծում եմ, որ այս ազատ և արդար ընտրությունները ցույց են տալիս, որ ժամանակը հասունացել է, հետընտրական մոնիտորինգի երկխոսության հետ կապված Հայաստանի ասոցացումից հետո մոնիտորինգի գործընթացը փոփոխելու վերաբերյալ քննարկումներ սկսելու համար: Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները իրավունք են վերապահում նման փոփոխություն ակնկալելու համար:

Կարևոր եմ համարում պարոն Պաչիեյի դիտարկումը ընտրություններին ցածր մասնակցության առումով, սակայն թույլ տվեք Ձեզ տեղեկացնել, որ ընտրություններից առաջ ընտրողների ցուցակները մաքրվել և հստակեցվել են, որտեղից դուրս են հանվել մահացած մարդկանց անուններ և բազմաթիվ անճշտություններ։ Ինչպես նաև Դուք գիտեք և անձամբ վկայեցիք, որ նախկինում զանգավածային ընտրակաշառքների vote buying արատավոր պրակտիկան ևս բացառվել էր և այդ հանգամանքները հաշվի առնելով պետք է դիտարկել մասնակցության ցուցանիշը։

Իհարկե, որոշ թերություններ կան, որոնց պետք է անդրադառնալ հաջորդ ընտրական շրջանի համար: [Կանանց մեծ մասնակցությունը կոնկրետ օրինակ է, և իմ կուսակցությունը պատրաստվում է լրջորեն զբաղվել այս թեմայով նոր խորհրդարանում]: Մեր բոլոր ապագա բարեփոխումների արդյունքում մենք ձգտում ենք համագործակցել Խորհրդարանական վեհաժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում