Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին ժամը 15.05-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված Արմենուհի Խ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 42-ամյա կինը ոստիկանության Վայքի բաժնի կողմից 2015 թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով:










































