Փարիզյան Oscar De La Renta նոր բուտիկի վերանորոգման ընթացքում բանվորները պատին փակցված 17-րդ դարի գեղանկար են հայտնաբերել: Գեղանկարի լուսանկարը տեղադրվել է The New York Times-ի կայքում: 3×6 մետր չափով յուղաներկի վրա պատկերված են 17-րդ դարի մարկիզ և տարբեր պալատականներ, որոնք մտնում են Երուսաղեմ: Պատմաբանների կարծիքով, նկարը ստեղծվել է 1674 թ.-ին Առնոլդո դե Վուեզի կողմից, նկարիչ, որն աշխատել է Լյուդովիկոս XIV-ի առաջին նկարիչ և Վերսալի ամրոցի ինտերիերի դիզայներ Շարլ Լեբրենի հետ:
Նկարում պատկերված է Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի դեսպան Շարլ-Մարի-Ֆրանսուա Օլիեն, մարկիզ դե Նոինտելը: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, նկարն այսպես փորձել են թաքցնել պատերազմի ժամանակ: Այժմ ապրանքանիշը վերականգնում է նկարը և հետաձգել է բուտիկի բացումը:












































