Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Պետք է խուսափեին պարգևատրումներից․ Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի քանի մարզպետների՝ իրենք իրենց և աշխատակիցներին պարգևատրելու փաստին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Համատարած պարգևատրումների և 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռևս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր պրակտիկա է ոչ թե այն պատճառով, որ համատարած կիրառվում էր նախկինում, այլ ընդհանրապես կառավարման համակարգի չգործելու դրսևորումներից մեկն է, որը բացառել է առողջ մրցակցության, աշխատանքի գնահատման հիման վրա պարգևատրման մեխանիզմների և աշխատանքային մոտիվացիայի ստեղծման հնարավորությունները:

Պարգևատրման ճիշտ և աշխատանքի արդյունավետության գնահատման վրա հիմնված մեխանիզմ ստեղծելու, նաև այն կիրառելու համար իհարկե ժամանակ է պետք:

Կարո՞ղ էին արդյոք մարզպետերն ու Երևանի քաղաքապետն այս անգամ խուսափել համատարած ու չարդարացված պարգևատրումներից, թերևս ոչ, քանի որ տարիներով այդ համակարգում և հենց այս սկզբունքով աշխատողները սպասում էին այդ 13-րդ աշխատավարձին, որը միշտ ստացել են, և չստանալը որևէ կերպ արդարացված չէր լինի, քանի դեռ ներդրված չեն աշխատանքի գնահատման մեխանիզմները, մյուս բոլոր որոշումները կդիտարկվեին ու կորակվեին սուբյեկտիվ և անարդար:

Պե՞տք է արդյոք խուսափեին նոր աշխատողներին, և իրենք իրենց պարգևատրելու գայթակղությունից, չնայած որ շատ լավ գիտեմ՝ շատերն իրապես աշխատում և աշխատել են օր ու գիշեր, բայց` այո՛, պետք է խուսափեին, իրավական առումով խնդիրներ չկան, միայն մեկն է օրենքի տիրույթից դուրս եկել, բայց առավել կարևորը բարոյական կողմն է, և այս բարոյական պատասխանատվության ու հաշվետվողականության մասին է, որ երբեք չպետք է մոռանալ, ու այսօրվա պահանջատեր հասարակությունը թույլ չի տա այդ կողմն անտեսել:

Կարևոր էր, որ այս խնդիրը բարձրացվեց, որը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե որքան անկատար է մեր պետական կառավարման ողջ համակարգը ու թե որքան աշխատանք կա անելու»:

https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10216126027597154

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում