Reddit-ի Ջոն անունով օգտատերը տեղեկացրել է, որ մտադիր է փոխել անունը ավելի «կանացի» տարբերակով, սակայն ընտանիքը կտրականապես դեմ է: Շատ օգտատերեր նրա հարազատներին աննորմալ են համարել:
Աղջկա խոսքերով, ծնողները նրան Ջոն են անվանել ի պատիվ պապի: Նման որոշումը աղջկա կյանքը մղձավանջ է դարձրել. դասընկերները երկար տարիներ ծաղրել են նրան: Ջոնը նկատել է, որ իր հարազատներից բացի ոչ ոք իրեն իսկական նունով չի դիմում: Ընկերները վաղուց նրան դիմում են ազգանունից կազմված հաճելի մականունով, որն էլ նա որպես անուն է ուզում ընտրել:
Սակայն աղջկա մայրը դեմ է նման որոշմանը: Աղջիկն իրեն տանջող հարցով դիմել է Reddit-ի օգտատերերին, որոնց մեծամասնությունը խորհուրդ է տվել չլսել ոչ ոքի և վարվել ինչպես ցանկանում է: Սակայն, գտնվել են նաև մարդիկ, որոնք դեմ են արտահայտվել աղջկա որոշմանը, գտնելով, որ նա պետք է հարգի պապի հիշատակը:










































