Monday, 29 06 2026
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՊԵԿ-ը բարելավում է վարչարարության գործընթացը. 2018-ի դեկտեմբերին անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը: Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ (70 493 863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անվավեր է ճանաչվել նաև 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտ (60 914 000 ՀՀ դրամի չափով): Հիմքում դրվել են ՀՀ վարչական դատարանի մեկնաբանությունները նույնական հանգամանքներով մի շարք գործերով:

Ստուգման ընթացքում հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող սխալները բացառելու մասով համալիր հարկային ստուգման ակտերի շարունակական ուսումնասիրության հիման վրա ներկայացվել են առաջարկներ ստուգում իրականացնող ստորաբաժանումներին, որոնք վերաբերում են ինչպես ընթացակարգային խախտումներին, այնպես հարկային օրենսդրության մեկնաբանություններին, ներկայացվել են զեկուցագրեր դատարանում վիճարկվող որոշ ակտեր անվավեր ճանաչելու առաջարկության մասին Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման, ապօրինի ձեռնարկատիրության և օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցով բացահայտվող հարկային իրավախախտումների մասով վարչական վարույթ իրականացնելու լիազորությունը ՕՀՎ վարչությունից փոխանցվել է իրավաբանական վարչությանը: Դրա արդյունքում բազմաթիվ դեպքերով կարճվել են վարույթները և հարկ վճարողներ չեն տուգանվել (2018 թվականի օգոստոսից-դեկտեմբեր ժամանակահատվածում կարճվել է 27 վարույթ, որոնցով առաջադրվելիք տուգանքների հանրագումարը կազմում է 25 570 250 դրամ):

Դատական որոշ ակտեր, ինչպես նաև դրանց հիմքում ընկած մի շարք փորձագիտական եզրակացություններ, մտահոգիչ են, քանի որ ակնհայտորեն հակասում են հարկային օրենսդրության կարգավորումներին և էությանը: Ներկայացվել են վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, նմանատիպ դեպքերով կատարվում են ուսումնասիրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում