Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը մեկնաբանել է Renault-ի և Nissan-ի ձուլմանը հասնելու Փարիզի մտադրության վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հաղորդում է Le Monde-ն:
Նրա խոսքով՝ տվյալ պահին երկու ընկերությունների ձուլման հարցն «օրակարգում չկա»:
Նա նաև հավելել է, որ Փարիզը հակված է գոյություն ունեցող Renault և Nissan դաշինքի «երկարակեցությանը»:
Լը Մերն ընդգծել է, որ «օրակարգում է» Renault-ի ղեկավարության փոփոխությունը:









































