Friday, 12 06 2026
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

Հայաստանում կյանքը թանկացել է 2.1 անգամ

Թերթերից մեկին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ղեկավարած կառավարության կողմից մեր բյուջեն 3 մլրդ դոլարից պակասեցնելու վերաբերյալ դիտարկմանը ի պատասխան ասել է. «Եթե դոլարով ենք հաշվում, պետք է հաշվարկենք ռեալ գնողունակությամբ և սպառողական զամբյուղը համադրենք եվրոպական, ամերիկյան սպառողական զամբյուղի հետ: Տեսնենք ռեալ դրամի վճարունակությունը Հայաստանում, դոլարի վճարունակությունը ԱՄՆ-ում»:

Հետևենք վարչապետի առաջարկին և տեսնենք՝ փողի գնողունակությունը Հայաստանում և աշխարհի այլ երկրներում որքան է և ինչ փոփոխություններ է կրել։ Մեկ էլ տեսար հրաշքով պարզվեց, որ վարչապետը այս տարիների ընթացքում բարելավել է Հայաստանի տնտեսական ցուցանիշները։

Ըստ էության մենք գործ ունենք գնողունակության համարժեքություն (purchasing-power-parity (PPP)) կոչվող ցուցանիշի հետ։ Այսպես, 1 դոլարով Հայաստանում, ԱՄՆ-ում կամ Բոլիվիայում կարելի է գնել տարբեր չափերի ապրանքներ ու ծառայություններ։ Բոլիվիայում 1 դոլարով կարելի է մի 4 անգամ ավելի շատ ապրանքներ կամ ծառայություններ գնել, քան ԱՄՆ-ում։ PPP-ն նրա համար է, որ երկրների ցուցանիշները հնարավոր լինի համադրել միմյանց հետ։ Որովհետև եթե, ասենք, ՀՆԱ-ն Հայաստանում 9 մլրդ դոլար է, բայց 1 դոլարով Հայաստանում 2 անգամ ավելի շատ ապրանք կարելի է գնել, ուրեմն ԱՄՆ-ի ՀՆԱ-ի հետ համեմատելու համար որպես Հայաստանի ՀՆԱ պետք է վերցնել ոչ թե 9 մլրդ դոլարը, այլ 18 մլրդ դոլարը (2X9)։ Համաշխարհային բանկը (ՀԲ) պարբերաբար հրապարակում է PPP վերաբերյալ տվյալներ և գնահատում երկրների տնտեսական ցուցանիշները հենց PPP-ի հիման վրա։

2003 թ. համար ՀԲ-ն Հայաստանի PPP-ն գնահատել է 3.6 (http://old.aeplac.eu/pdf/Annual/book2004-am.pdf, էջ 7): Այսինքն՝ 1 դոլարով Հայաստանում 2003 թ. հնարավոր է եղել գնել 3.6 անգամ ավելի շատ ապրանքներ։ ՀԲ կողմից 2009 թ. Հայաստանի ցուցանիշների հաշվարկը ցույց է տալիս, որ 2009 թ. PPP գնահատվել է 1.75 (World Development Indicators 2011, էջ 10՝ http://data.worldbank.org/data-catalog/world-development-indicators)։ Այսպես, 2009 թ. համար ՀԲ-ն Ատլասի մեթով հաշվարկված Հայաստանի Համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) գնահատել է 9.5 մլրդ դոլար, իսկ նույն այդ ՀԱԵ-ն PPP-ով հաշվարկված՝ 16.7 մլրդ դոլար (16.7/9.5=1.75)։ Այսինքն՝ 1 դոլարով 2009 թ. Հայաստանում կարելի է եղել գնել 1.75 անգամ ավելի շատ ապրանքներ։ Սա նշանակում է, որ 2003-2009թ թ. Հայաստանում գները էականորեն ավելի շատ են աճել, քան ԱՄՆ-ում։ Եվ սա նշանակում է, որ Հայաստանում կյանքը ավելի քան 2 անգամ թանկացել է այդ տարիներին։

Հիմա անդրադառնանք կոնկրետ ցուցանիշներին։ Քանի որ ՀԲ-ն PPP-ով արտահայտված սովորաբար ցույց է տալիս ՀԱԵ-ն, ոչ թե ՀՆԱ-ն (այս երկու ցուցանիշներն այնքան էլ չեն տարբերվում միմյանցից), համեմատենք Հայաստանի ՀԱԵ-ն 2002 թ., 2008 թ. և 2009 թ.։ 2010 թ. վերաբերյալ ՀԲ-ն դեռևս տվյալներ չի հրապարակել, սակայն ակնհայտ է, որ 2010 թ. տվյալները գրեթե նույնը կլինեն, ինչ 2009 թ. տվյալները, քանի որ ՀՆԱ աճը 2010 թ. կազմել է ընդամենը 2.1%՝ 2009 թ. 14.4% անկման ֆոնին։ Այսպիսով՝ 2002 թ. PPP-ով հաշվարկված ՀԱԵ-ն կազմել է 10 մլրդ դոլար, և այս ցուցանիշով Հայաստանը 139-րդ տեղում է եղել։ 2008 թ. PPP-ով ՀԱԵ-ն եղել է 19.4 մլրդ դոլար (119-րդ տեղ)։ Այսինքն՝ 7 տարում մենք անցել էինք 20 երկրի։ 2009 թ., սակայն, PPP-ով հաշվարկած ՀԱԵ-ն կազմել է 16.7 մլրդ դոլար (128-րդ տեղ)։ 1 տարում Հայաստանը նվազեցրել է PPP-ով հաշվարկած ՀԱԵ-ն մոտ 14%-ով և հետ ընկել 9 երկրից։ Ի դեպ, ՀՆԱ-ի ցուցանիշով էլ 2010 թ. Հայաստանը, ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տվյալների (https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/am.html#Econ), հայտնվել է 133-րդ տեղում։ Էականորեն վատացել են նաև մեկ շնչին ընկնող ՀԱԵ ցուցանիշները։ 2008 թ. 6310 դոլարի փոխարեն, 2009 թ. այն կազմել է 5410 դոլար։ Բնականաբար նմանատիպ պատկեր կստացվի նաև մյուս տնտեսական ցուցանիշների, այդ թվում՝ բյուջեի եկամուտների համադրման դեպքում։ Այնպես որ, PPP-ով հաշվարկված ցուցանիշները ևս ցույց են տալիս, որ Հայաստանը վերջին 2-3 տարիներին գնալով հետ է մնում աշխարհից, իսկ կյանքը Հայաստանում էականորեն դժվարանում է (թանկանում է)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում