Բրիտանացի դերասան Էնդի Սերքիսը երկրորդ անգամ ծաղրանմանակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ նրա կերպարով և Գոլումի ձայնով կատարելով Queen խմբի« Bohemian Rhapsody» երգը։ Տեսանյութը տեղադրված է դերասանի ֆեյսբուքյան էջում:
Հումորային հոլովակում պարբերաբար հայտնվում են մարդկանց պատկերներ, որոնք ինչ-որ կերպ կապված են Brexit-ի հետ: Մասնավորապես, Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, որը նախաձեռնել է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն:
https://www.facebook.com/180115459433/videos/vb.180115459433/291394544900221/?type=2&theater








































