ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ իր իմպիչմենտի կոչերը կապված են հակառակորդների՝ ֆոնդային շուկայի ցուցանիշների վրա ազդելու ցանկության հետ:
Նախագահը հերթական անգամ գրել է, որ ԱՄՆ տնտեսությունը աճ է գրանցում: Նրա խոսքով՝ ֆոնդային շուկաները շուտով կսահմանեն հերթական ռեկորդը`«իմ վարչակազմի կողմից սահմանված բազմաթիվ ռեկորդներից մեկը»:
«Ինչ որ դուք լսեցիք երեկ, իմպիչմենտ էր։ Դուք ուզում եք, որ ֆոնդային շուկան փլուզվի, պահանջեք Թրամփի իմպիչմենտը»,- գրել է նա։









































