ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գողացել են Բեթմենի մասին 450 կոմիքսների հավաքածուն, որի արժեքը շուրջ 1.4 մլն դոլար է: Այս մասին հաղորդում է Sun Sentinel-ը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ գողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին: Հավաքածուի սեփականատեր Ռենդի Լոուրենսի խոսքով՝ պահեստում կոմիքսների տուփերի բեռնաթափման միակ վկան բանվորն է եղել: Նա կարծում է, որ հանցագործը շինություն է ներթափանցել տանիքից:
«Այդ հավաքածուն իմ զավակն էր, ես այն հավաքելու համար այնքան տքնաջան եմ աշխատել և շատ բաներից հրաժարվել: Այդ պատճառով այդպիսի կորուստն ինձ համար սարսափելի հարված է»,-ասել է Լոուրենսը:










































