Հունգարական AerinX ստարտափը ծրագիր է ստեղծել ընդլայնված իրականության ակնոցների կիրառմամբ, որոնք կարող են նվազեցնել չվերթերի միջև ընկած ժամանակահատվածում օդանավերի տեխզննման վրա ծախսվող ժամանակը:
Ըստ Europulse-ի, AerinX ծրագիրը հիշում է կոնկրետ օդանավի ամբողջ պատմությունը և այն վերափոխում է պատկերի: Ծրագիրը ոչ միայն նոր վնասվածքներն է հայտնաբերում, այլ նաև հները:

Արդյունքում, յուրաքանչյուր վնասվածքի գնահատումը եթե նախկինում տևել է սկսած 10 րոպեից, ապա հիմա մի քանի վայրկյանների հարց է:
Ծրագրի և ընդլայնված իրականության ակնոցների նախատիպն արդեն կա: Այժմ AerinX-ը զբաղվում է պիլոտային նախագծի մշակմամբ և իրական պայմաններում փորձարկումների կազմակերպմամբ:












































