Բելառուսի դիվանագիտական ծառայության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Լուկաշենկոն երկար ելույթ է ունեցել՝ գրում է fakty.ua-ը։
«Չի հաջողվի մեզ կռվեցնել՝ բելառուսներին ռուսների հետ։ Մենք ինքներս ռուսներ ենք, բելառուսը նույն ռուսն է՝ որակի նշանով։ Ես դեռևս 20 տարի առաջ եմ դա ասել»,- հայտարարել է նա։
«Ես այնքան էլ չեմ հասկանում (կարծում եմ՝ դրա մասին պետք է հարցնել Ռուսաստանի կառավարությանը) ինչ-որ չափով հարձակումը Բելառուսի վրա ԶԼՄ-ներում։ Թեպետ անորոշ, բայց մոտավորապես այս տեսակի՝ «Բատկա-1», «Բատկա-2», «Բատկա-3»․․․»,- հավելել է Բելառուսի նախագահը։











































