Այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Կրթության ֆինանսավորմանն առնչվող Ձեր պատասխանից այն տպավորությունն էր՝ կարծես պարոն Ջանջուղազյանն է հարցին պատասխանում՝ գումարներ կլինեն, մուտքերը կավելանան, հետո կմտածենք»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ասաց Մանե Թանդիլյանին:
Պատգամավորին հետաքրքրում էր՝ «ինչպե՞ս եք պատկերացնում կրթության և հատկապես գիտության ֆինանսների ավելացումը»:
Մանե Թանդիլյանը արձագանքեց. «Դուք մեծամասնություն եք, և ձեր սատարմամբ է միայն հնարավոր այդ ոլորտի ֆինանսավորումը բարձրացնելը»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































