Իտալիայի հարավում՝ Կազերտա նահանգում վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Վթարը տեղի է ունեցել իրավապահ մարմինների՝ ավտոմեքենային հետապնդելու ժամանակ, հաղորդում է RaiNews24-ը:
Skoda մակնիշի ավտոմեքենայում հինգ մարդ է եղել: Վարորդը հրաժարվել է կանգ առնել ոստիկանի պահանջով և փորձել թաքնվել: Ոստիկանությունը մի քանի րոպե հետապնդել է ավտոմեքենան՝ մինչև այն ճանապարհից դուրս չի եկել և կողաշրջվել:
Ենթադրվում է, որ զոհվածները կարող են հանցախմբի հետ կապ ունենալ, որը տարածաշրջանում մի քանի կողոպուտի է մասնակից:










































