Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սերբական կողմը ցանկանում է գազ ստանալ «Թուրքական հոսք» գազատարով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Այդ մասին նա ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում։ Նրա խոսքով՝ Սերբիան «Թուրքական հոսքից» շատ սպասելիքներ ունի։
Նա նաև հավելել է, որ ներկա պահին սերբական կողմը գազ է ստանում Ուկրաինայով և Մոլդովայով։










































