Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը:
«Հեղափոխությունից հետո ևս ունենք որոշակի խնդիրներ՝ կապված ՊԵԿ-ի գործելաոճի հետ»,- դիմելով Բաբկեն Թունյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ը հին գործելաոճով փորձում է տուգանել ինչքան հնարավոր է շատ:
Արձագանքելով Բաբկեն Թունյանի պատասխանին՝ Գորգիսյանն ասաց. «Չի կարելի ԱԺ-ի և կառավարության քաղաքական գործունեությունն իջեցնել ֆեյսբուքյան մակարդակի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































